Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Բելգիայի հետ ոչ-ոքիից (0-0) հետո Իրանի ազգային հավաքականը հանդերձարանում անսպասելի և ջերմ ժեստ է կատարել։ Թիմը հյուրընկալող քաղաք Լոս Անջելեսին թողել է ձեռագիր շնորհակալական նամակ՝ ի նշան իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրապարակված նամակում շեշտվում է, որ հնագույն Պարսկաստանից մինչև ժամանակակից Իրան, իրենց ոգին մնում է անկոտրում։ Թիմն ընդգծել է, որ Լոս Անջելես է ժամանել հպարտությամբ, պայքարել է պատվով և հեռանում է արժանապատվությամբ՝ շնորհակալություն հայտնելով տեղի բնակչությանը հյուրընկալության համար։ Նամակում Իրանի հավաքականը նաև կոչ է արել պահպանել խաղաղությունն ու հարգանքը բոլոր ազգերի միջև։
Նշենք, որ Իրանի հավաքականն այս առաջնության ընթացքում տեղավորվել է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում և ստիպված է ամեն անգամ տեղափոխվելլ ԱՄՆ՝ հանդիպումներին մասնակցելու համար, ինչը թիմի անդամների շրջանում դժգոհությունների տեղիք էր տվել։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել