Ռուս փորձագետը բացահայտել է ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային համակարգի հիմնական նպատակը
Քաղաքական
ԱՄՆ-ի կողմից կառուցվող Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է առաջին հերթին ռուսական ռազմավարական հրթիռների չեզոքացման համար։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական գիտությունների դոկտոր, պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Կոնստանտին Սիվկովը։
Փորձագետի խոսքով՝ «Ոսկե գմբեթը» ներառում է տիեզերական սարքեր, վերահսկման համակարգեր, հրթիռներ որսացող միջոցներ և կառավարման կենտրոններ։ Սիվկովը նշել է, որ համակարգի հիմնական նպատակը Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի արդյունավետության նվազեցումն է։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը հաջողությամբ զարգացնի նման պաշտպանական վահանը, Մոսկվան ստիպված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել։
Սիվկովը նշել է, որ Ռուսաստանը կարող է պատասխանել երկու ճանապարհով՝ ստեղծելով համարժեք հակահրթիռային պաշտպանության համակարգ կամ զգալիորեն մեծացնելով իր հարձակողական սպառազինության հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ եթե ամերիկյան համակարգը կարողանա խոցել 200-300 մարտագլխիկ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի իր զինանոցը համապատասխան մակարդակի հասցնել։ Ավելի վաղ Defense One պարբերականը հայտնել էր, որ «Ոսկե գմբեթ» նախագծի իրականացման արժեքը կարող է հասնել 1,2 տրիլիոն դոլարի։v


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել