Բժիշկը նշել է, թե ովքեր պետք է հրաժարվեն կոտլետ ուտելուց
Հասարակություն
Բժիշկ-դիետոլոգ և էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը խորհուրդ է տվել որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց սահմանափակել կամ բացառել կոտլետի օգտագործումը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին դա վերաբերում է երիկամային անբավարարություն ունեցող պացիենտներին, քանի որ այդ հիվանդության դեպքում անհրաժեշտ է վերահսկել սննդում սպիտակուցի քանակը, իսկ մսամթերքը հարուստ է սպիտակուցներով։
Մասնագետը նաև նշել է, որ դասական բաղադրատոմսով՝ խոզի և տավարի մսի խառնուրդից պատրաստված կոտլետներից ցանկալի է հրաժարվել արտահայտված ճարպակալում ունեցող մարդկանց։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս սահմանափակումը չի վերաբերում հավի կամ այլ սպիտակ մսից պատրաստված կոտլետներին։
Ավելի վաղ Անտոն Պոլյակովը նշել էր, որ տնային պայմաններում պատրաստված կոտլետները կարելի է օգտագործել նույնիսկ ամեն օր, սակայն խորհուրդ էր տվել խուսափել խանութներում վաճառվող պատրաստի կոտլետներից, քանի որ դրանք հաճախ պարունակում են մեծ քանակությամբ աղ և տարբեր սննդային հավելումներ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը