Վեց բենզալցակայանների ցանց է հայտնվել հակամենաշնորհային քննության թիրախում. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ՖՀԾ) Մոսկվայի մարզային վարչությունը գործ է հարուցել Մերձմոսկվայում գործող վեց անկախ բենզալցակայանների ցանցի նկատմամբ՝ բենզինի և դիզելային վառելիքի գների հնարավոր անհիմն բարձրացման կասկածանքով։ Այդ մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Հակամենաշնորհային մարմնի տվյալներով՝ «ԱԻՍՏ», «Տոպլիվնի սինդիկատ», «Սերպուխովնեֆտեպրոդուկտսերվիս», «Վիտաոյլ», «Էլեգանտ» ընկերությունները և մեկ անհատ ձեռնարկատեր միաժամանակ բարձրացրել են վառելիքի մանրածախ գները, ինչը կարող է հակասել հակամենաշնորհային օրենսդրությանը։
Միաժամանակ Սարատովի մարզային ՖՀԾ-ն նախազգուշացում է ուղարկել «Տորեկո» բենզալցակայանների ցանցը կառավարող «Ալկոռ» ընկերությանը՝ Էնգելսի շրջանում վառելիքի գների բարձրացման պատճառով, իսկ Օրենբուրգի մարզում հակամենաշնորհային գործ է հարուցվել դիզելային վառելիքի մեծածախ վաճառքով զբաղվող երեք անկախ ընկերության նկատմամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ «Տրասսա» բենզալցակայանների ցանցի սեփականատեր «Եվրոտրանս» ընկերությունը տեխնիկական դեֆոլտ է արձանագրել իր պարտատոմսերի գծով։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին