ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը 

Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերի բոլոր իրադարձությունները, Հայաստանում քաղբանտարկյալների թվի ավելացումը, ինչ խոսք, անարձագանք չմնացին: Հանրությունը բազմաշերտ է ու նաև՝ տարաբևեռ, բնականաբար, արձագանքներն էլ տարբեր են: Բայց այս տարաբևեռության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական շերտ կամ խումբ:

Առաջին խմբում այն մարդիկ, անհատները ու նաև կազմակերպություններն են, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տեղի ունեցող անարդարությունների, պարզապես անընդունելի երևույթների հետ կապված, կամ ուղղակի իրենց աջակցությունն են հայտնում ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող հայրենակիցներին:

Հարյուրից ավելի հանրային դեմքեր աջակցություն հայտնեցին ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին: Ավելի քան 300 կանայք աջակցություն հայտնեցին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին: Մինչ այդ շատ մարդիկ, մտավորականներ աջակցություն էին հայտնել և մյուս քաղբանտարկյալների՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի համար: Եվ այլն, և այլն, ցավոք, ցուցակը շատ մեծ է:

Ի դեպ, վաղուց հասունացել է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե կամ նման մի կառույց ձևավորելու հրամայականը, և ողջունելի է, որ «սայլը տեղից շարժվել է», ու այսօր կազդարարվի համապատասխան հանձնաժողովի գործունեության մեկնարկը: Հուսանք՝ ձևավորվող հանձնաժողովի անդամներին էլ չեն քաղբանտարկի:

Բայց վերադառնալով բուն ասելիքին՝ նկատենք, որ առաջին խմբում առանձնացված մեր հայրենակիցները, որոնք ակտիվ արձագանքում են, իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների առնչությամբ ու աջակցությունը՝ հետապնդվողներին, իհարկե, հրաշալի հասկանում են, որ օրվա իշխանությունն ընդհանրապես թքած ունի հասարակական կարծիքի վրա: Այդուհանդերձ, նրանք հասկանում են, որ լռելը ճիշտ չէ, ավելին՝ իրենք չեն կարող լռել, և իրենք իրենց քաղաքացիական բարձրության վրա են մնում: Հնարավոր է նաև, որ այդ կերպ միգուցե ինչ-որ ելևէջներ հասնեն խուլ ու կույր ձևացող ու գլուխն ավազի մեջ թաղած «միջազգային հանրությանը»...

Ըստ որում, ակտիվություն դրսևորողների մեջ կան մարդիկ, որոնք, հնարավոր է, այլ հարցերում համաձայն չեն այժմ քաղբանտարկյալի վիճակում հայտնված հայրենակիցների հետ, ունեն գաղափարական կամ ընկալումային տարաձայնություններ, սակայն չեն լռում: Այսօր, երբ այդ մարդիկ հայտնվել են դժվարության մեջ:

Իզուր չի ասվում, որ իրական բարեկամը պարզվում է փորձության պահին:

Հստակ առանձնացող երկրորդ խմբում անձինք են, որոնց այսօրվա հետապնդվողները, քաղբանտարկյալները անմիջականորեն օգնել են, լավություն են արել, աջակցել են այս կամ այն հարցում: Բայց արի ու տես, որ այդ «շահառուներից» կան շատերը, որ այսօր ծպտուն իսկ չեն հանում: Ընդհանրապես: Կարծում ենք՝ սա մարդկային տեսակի, անհատական հատկանիշների հարց է: Գուցե երախտամոռ են, այսպես ասած՝ ուտողուրացող, միգուցե պարզապես վախենում են, որ եթե հանկարծ բան ասեն, իրենց անմիջապես կալանավորելու են, չեն ուզում «անդարդ գլուխները ցավի տակ դնել»: Մի խոսքով, ինչ ասես, կարող եք ենթադրել, ասել: Բայց մյուս կողմից՝ «լռության այդ սիրահարներին», պատկերավոր ասած, «բզել» պետք չէ: Ավելորդ է այդ հանրային պարսավանքը, հրապարակային հանդիմանանքը, թե՝ «ինչո՞ւ բան չեք ասում, ինչո՞ւ ձայն չեք հանում...», հատկապես ՝ մարզիկների ու «գրանտային կենդանասերների» ուղղությամբ: Քանի՞ գրոշ արժե, եթե ինչ-որ մեկը արտահայտվելու կամ «ձայն է հանելու» դիտողությունից հետո: Ամեն մեկն իր խղճով և իր խղճի առաջ է պատասխան տալիս, եթե ունի, իհարկե: «Ձայն հանողը» կարտահայտվի, նրան պետք չէ հատուկ «բզել»: Իսկ եթե չի արտահայտվում, ուրեմն դա իր ընտրությունն է, իսկ մյուսները դրանից հետևություն են անում՝ հասկանալով, թե ով ով է:

Եվ վերջապես՝ կա երրորդ խումբը, որի առկայությունն ավելի ցավալի է, և որում ներառվածները բերանները ջուր վերցրածներից ավելի վտանգավոր են: Խոսքը սոցցանցային միջավայրում «հայտնի» դարձած կամ ընդհանրապես անհայտ, հաճախ նույնիսկ առանց որևէ նկարի հանդես եկող ֆեյսբուքյան «ջրիմուռների» մասին է, որ օրորվում են իշխանական քարոզչության ալիքների տակ: Նրանց մասին, որոնք ձայնակցում, բազմաձայնում ու տարածում են փաշինյանական ագրեսիվ քարոզչության «թեզերն» ու «կտերը»: Շատերդ տեսած կլինեք նման «փայլատակումներ», թե՝ «խլե՛լ, վերցնե՛լ, բանտարկե՛լ...»: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարի ու ինքնադատաստանի ուղիղ կոչեր են անում: Այդ պղտոր «ջրերն» ընկած իրական ու առնվազն խղճահարություն հարուցող «օգտատերեր» կան, որ երևի կարծում են, թե՝ «էս է, խլելու են և ինձ տան»: Կարծում են, թե իրենց կյանքը փոխվելու է, շեյխերի պես են ապրելու: Ոչ մի նման բան չի լինելու, իհարկե: Հանրագումարում, այդ կարգի անձանց նման «ուրախությունը» տևելու է մինչև այն պահը, երբ նույն իշխանությունները, նույն ոստիկանները, արդեն իր հարևանի մատնագրով, գալու են իրենից ավտոտնակը կամ այգին խլելու: Անձնական սեփականության դեմ ուղղված իշխանական ոտնձգությունները նշանակում են, որ նման երկրում իրավազրկված են անխտիր բոլորը:

Ու այստեղ վերը ասվածից բխող մի անխուսափելի, «հայեցողական» հարց է ծագում. լավ, ինչո՞ւ մենք չենք սիրում կայացած, հաջողակ, այդ թվում՝ հարուստ մարդկանց: Չէ՞ որ մարդը տարիներ շարունակ ստեղծել է, մեկը երկուս է դարձրել, ջանքեր է գործադրել, այդ ամենի շնորհիվ հազարավոր մարդիկ աշխատանք ու կայուն եկամուտ ունեն:

Թեպետ ինչո՞ւ միայն հարստությունը: Հայաստանում, առհասարակ, շատ են մարդիկ, որոնք տանել չեն կարողանում հաջողության հասած անհատներին՝ լինի մարզիկ, երաժիշտ, թե գործարար կամ գիտնական:

Այդ «տանել չկարողանալու» պատճառներն էլ հանրահայտ են. չսիրողների նախանձը, չկայացածությունը, նաև՝ ագրեսիվ քարոզչական «կտերի» տակ մնալը: Դե, հարուստ, ունևոր մարդկանց նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի արմատները կարող են մինչև խորհրդային անցյալ հասնել, նաև՝ ոչ վաղ անցյալի ինչ-ինչ հանգամանքներ իրենց ազդեցությունը կարող են թողած լինել: Միգուցե բոլոր հաջողակ մարդկանց չսիրողները նրանց մեջ տեսնում են տարբերվող, հանրությանը «մարտահրավեր նետող», գորշ զանգվածից առանձնացող, և ուրեմն՝ «հարթեցման» ենթակա հակառակորդի:

Բայց հիմնականը, կարծում ենք, նախանձն ու չարությունն են: Նման բաներ կան բոլոր հասարակությունների մեջ (երևի): Բայց նախ՝ մեզ մեր հանրությունն է հետաքրքրում, որովհետև... մերն է, երկրորդը՝ մեր պարագայում այդ նախանձն ու չարությունը չափից ավելի շատ են, ըստ որում՝ բազմապատկված իշխանական համակարգված քարոզչությամբ ու «կտերով»:

Ավելին, եթե մարդը արդյունքի է հասնում (ասենք՝ բուհ է ընդունվում), անպայման գտնվում են «մոտիկ մարդիկ» որոնք դա բացատրում են ինչ-որ հովանավորներով, «բախտով», «կաշառքով», չգիտես, թե էլ ինչով: Զրո խոսակցություն այն մասին, որ մարդն աշխատել է, ջանք է գործադրել, պայքարել է, նպատակ է դրել ու հասել: Եթե մեր հասարակության մեջ մեկը հասնում է հաջողության, դառնում է շատերի «աչքի փուշը», շատերն սկսում են ոչ թե մտածել, որ նա կարողացել է, ես էլ կկարողանամ, այլ հակառակը՝ ո՞նց թե նա կարողացել է, ամեն ինչ անենք, որ նրա համար վատ լինի:

Բայց դա, մեծ հաշվով, ճահիճ է: Իսկ ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ամենադիտված