Բրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցը
Քաղաքական
Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը, որի ընթացքում քննարկվում է Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքական բանտարկյալների իրավիճակը։
Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ արդիական գնահատականը, ինչպես նաև ընդգծել Եվրոպական միության առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն ապահովում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
Համաժողովին մասնակցում է նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանի որդին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել