Յամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջ
Սպորտ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հայտնել է, թե ինչ նվեր կցանկանար ստանալ իր 19-ամյակի առթիվ՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ։
Հուլիսի 13-ին 19 տարին բոլորած ֆուտբոլիստը նշել է, որ իր համար լավագույն նվերը կլինի Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակը և աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը։
«Ես դեռ շատ նվերներ չեմ ստացել։ Լավագույն նվերը կլինի հաղթանակն այս երեքշաբթի, ինչպես նաև ուղևորությունը Նյու Յորք»,– RMC Sport-ը մեջբերում է Յամալի խոսքերը։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները կմրցեն հուլիսի 14-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար