Apple-ին հաջողվել է ավելի շատ սմարթֆոն վաճառել, քան Samsung-ը
Տնտեսություն
Apple-ը 2012 թվականի վերջին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ շրջանցել է Samsung-ին ԱՄՆ-ի շուկայում վաճառված սմարթֆոնների քանակով. գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով Strategy Analytics վերլուծական ընկերության տվյալներին:
Չնայած այն հանգամանքին, որ Apple-ի սարքերը Samsung-ի համեմատ ավելի թանկ արժեն, iPhone 5-ի՝ շուկա դուրս գալը օգնել է ամերիկյան ընկերությանն իր ձեռքը վերցնել առաջնորդությունը և դառնալ ԱՄՆ-ում սմարթֆոնների ամենահայտնի արտադրողը: Strategy Analytics-ի գնահատմամբ՝ Apple-ն անցած 3 ամսվա ընթացքում վաճառել է մոտ 17,7 մլն սմարթֆոն, ինչը թույլ է տվել ընկերությանը մեծացնել իր բաժինն ամերիկյան շուկայում նախկին 25%-ից մինչև 34%: Samsung-ի բաժինը ևս աճել է՝ նախկին 27%-ից հասնելով 32%:
3-րդ տեղը ԱՄՆ շուկայում զբաղեցրել է LG-ն, սակայն այս ընկերության բաժինը շուկայում կրճատվել է նախկին 14%-ից մինչև 9%:
Strategy Analytics-ը նշում է, որ իրավիճակն ամերիկյան շուկայում հետզհետե տարբերվում է մնացած աշխարհից, որտեղ Samsung-ի սարքերը, ինչպես նաև Android օպերացիոն համակարգի վրա հիմնված այլ սմարթֆոնները, առաջատար դիրքեր են զբաղեցնում:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին