ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն 

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս ամիսներ առաջ գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը. «Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում»։

Հանձնաժողովը նաև նշել էր, որ վարույթը վերաբերում է մասնավոր անձանց անձնական և ընտանեկան կյանքին առնչվող զգայուն տվյալների, ուստի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի նյութերին, սակայն, հաշվի առնելով, որ թեման անձնական բնույթի է, զերծ ենք մնում հրապարակելուց։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ի վարույթի քննությունը, որպես այդպիսին, չի էլ կայացել։ Պատճառը ոչ թե այն էր, որ բողոքն անհիմն էր, կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել էր, թե ՄԻՊ-ը որևէ խախտում թույլ չի տվել, այլ շատ ավելի պարզ ու, թերևս, անհեթեթ պատճառով՝ հանձնաժողովում պարզապես քվորում չի եղել, ու թեման փակել են։

Նկատենք, որ ԿԿ հանձնաժողովի կայքում չկա տեղադրված ո՛չ սեպտեմբերի 30-ի վարույթ հարուցելու որոշումը, ո՛չ էլ դրա ճակատագիրը։ Ինչ կաշկանդվածություն ունեն, ՄԻՊ-ից չեն պարզաբանում «Ժողովուրդ» օրաթերթին ԿԿՀ-ից։

Բայց հենց այստեղ է սկսվում պատմության ամենահետաքրքիր մասը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, որ քաղաքացու դիմումը վերաբերում էր այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ըստ դիմողի, դուրս էր եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և միջամտել մասնավոր ընտանեկան հարաբերություններին՝ կատարելով հարցումներ և ներգրավվելով արտերկրում գտնվող կառույցներին։

Այսինքն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզեր՝ արդյո՞ք ՄԻՊ-ը պահպանել է վարքագծի կանոնները և իր լիազորությունների սահմանները։

Սակայն, մինչ հանձնաժողովը որևէ որոշում կկայացներ, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հարձակվել. նա 2026 թվականի փետրվարի 16-ին դիմել է ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարան։ ՀՀ լավագույն իրավաբան Անահիտ Մանասյանը ՍԴ-ում ոչ թե վիճարկել է կոնկրետ վարույթի օրինականությունը, այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունը՝ ընդհանրապես իր նկատմամբ նման վարույթ իրականացնելու մասով։

Ըստ ՄԻՊ-ի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող պահանջել բացատրություններ իր գործունեության վերաբերյալ, ուսումնասիրել իր գրագրությունը կամ գնահատել իր որոշումները, քանի որ դա միջամտում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական անկախությանը։ Այսինքն՝ ՄԻՊ-ն անկախ է և ինքն է որոշում, ում իրավունքները ինչպես պաշտպանել։

Սակայն Սահմանադրական դատարանը նույնիսկ չի անցել գործի բովանդակային քննությանը։ Դատարանն արձանագրել է, որ ՄԻՊ-ը սխալ իրավական հիմքով է դիմել Սահմանադրական դատարան։

Մինչ ՄԻՊ-ը Սահմանադրական դատարանում պնդում էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող միջամտել իր գործունեությանը, նույն այդ Մարդու իրավունքների պաշտպանը բոլորովին այլ դիրքորոշում էր որդեգրել, երբ խոսքը վերաբերում էր Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերի Ռուբեն Վարդանյանին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրապարակայնորեն դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով զբաղվել նրա իրավունքների պաշտպանությամբ։

Ի պատասխան՝ ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։

Այսինքն՝ ՄԻՊ-ն ինքն է հայտարարել, որ եթե ենթադրյալ իրավախախտողը Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը չէ, ապա ինքը նման գործերով զբաղվելու իրավասություն չունի։

Եթե Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ չի կարող զբաղվել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավունքների հարցով, որովհետև դա դուրս է իր լիազորություններից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ դեպքում ներգրավվել է մասնավոր ընտանեկան հարաբերություններում, կատարել հարցումներ և միջամտել արտերկրում ընթացող ընտանեկան վեճին։

Եթե առաջին դեպքում պատճառաբանությունը լիազորությունների բացակայությունն է, ապա երկրորդ դեպքում ի՞նչ իրավական հիմքով են իրականացվել այդ գործողությունները։ Եթե, հակառակը, ՄԻՊ-ն ունի նման լայն լիազորություններ, ապա ինչո՞ւ դրանք չեն կիրառվում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն։ Այս հարցերը մինչ օրս պատասխան չունեն։ Հուսանք՝ ՄԻՊ-ը հրապարակավ կպարզաբանի այս երկակի չափանիշներին առնչվող հարցը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա
Ամենադիտված