Աշխատաժողով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Տնտեսություն
Հունվարի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ աշխատաժողով Եվրոպական Միության կողմից իրականացվող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների (այսուհետ՝ ԵՀԳԳ) վերաբերյալ, որի նկատակն էր բարձրացնել վերջիններիս մասին իրազեկության մակարդակը, հզորացնել ՀՀ պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կարողությունները:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՀԳԳ իրականացմամբ ու համակարգմամբ զբաղվող ՀՀ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց տեղեկատվություն ԵՀԳԳ Թվինինգ և Թայեքս ծրագրերի, դրանց կիրառման, ընթացակարգերի ու ծրագրային հայտերի պատրաստման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև ներկա ծրագրերին, դրանց իրականացման ընթացքին, բացերին ու վերջիններիս հաղթահարման մեխանիզմներին:
Աշխատաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը բխում էր ՀՀ-ԵՄ համագործակցության խիտ օրակարգից և ՀՀ պետական մարմիններին տրամադրվող աջակցությունը հնարավորինս ճիշտ և օպտիմալ օգտագործելու հրամայականից:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին տրվեց հարց ու պատասխանի հնարավորություն, որի ժամանակ պարզաբանվեցին պետական մարմինների ներկայացուցիչներին հետաքրքրող և ծրագրերի մշակման, իրականացման ընթացքում ծագող տարբեր բնույթի հարցեր:
Նշենք, որ Թվինինգ և Թայեքս գործիքները նպատակ ունեն կարճաժամկետ ու երկարաժամկետ միջամտությամբ օժանդակել ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող բարեփոխումներին՝ հիմք ընդունելով ԵՄ համընդհանուր օրենսդրության մոտարկման ու ԵՄ անդամ-պետությունների լավագույն փորձի ներդրման սկզբունքները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)