ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի սիրիահայ ուսուցիչների և աշակերտների հետ
Սփյուռք
Փետրվարի 5-ին, ժամը 12.00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի «Կիլիկյան» դպրոց, որտեղ սովորում են Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաները: Նախարարի՝ արդեն ավանդական դարձած այցելության նպատակն է հանդիպել դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթանալ ուսումնական գործընթացին, երեխաների տպավորություններին, առօրյային, Հայաստանում նրանց ինտեգրմանը, ինչպես նաև՝ նրանց ընտանիքներին հուզող տարաբնույթ խնդիրներին:
«Կիլիկյան» դպրոցը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ: Դպրոցը գործում է հոկտեմբերի սկզբից Երևանի Նար Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում:
Ներկայումս դպրոցում սովորում է 1-9-րդ դասարանցի 265 աշակերտ, դասավանդում են Սիրիայից Հայաստան եկած ուսուցիչները: Ուսուցումը կազմակերպվում է սիրիական կրթական ծրագրով և դասագրքերով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան