Ֆինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքում
Քաղաքական
Ֆինլանդիայի ազգային-պահպանողական «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող են միջուկային զենք տեղակայել Ֆինլանդիայի տարածքում։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Մեմայի խոսքով՝ այն բանից հետո, երբ Ֆինլանդիան փոխեց միջուկային զենքի վերաբերյալ օրենսդրությունը, ՆԱՏՕ-ն այլևս կարիք չունի առանձին թույլտվություն ստանալու նման սպառազինություն երկրում տեղակայելու համար։ Նա նաև նշել է, որ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ չեն անցկացվել և, իր պնդմամբ, գործնականում ԱՄՆ-ն կարող է նման որոշում իրականացնել նույնիսկ առանց Ֆինլանդիայի իշխանություններին նախապես տեղեկացնելու։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել էր երկրում միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքի վերացման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։ Դրան ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան կձեռնարկի ռազմատեխնիկական և քաղաքական պատասխան քայլեր՝ դա գնահատելով որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան