ՆԳ նախարար․ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում
Իրավունք
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Սյունիքում ամփոփել է Ոստիկանության մարզային ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները՝ ընդգծելով, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը։
Նախարարն ընդգծել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում, հանձնարարելով ակտիվացնել հատկապես այդ ենթամշակույթը կրող հետախուզվողների հայտնաբերման աշխատանքները։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ Սյունիքի մարզում առաջին կիսամյակում արձանագրվել է Քրեական ոստիկանությանը վերաբերող 171 հանցագործություն, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, մարզում հաշվետու ժամանակահատվածում հրազենի գործադրմամբ հանցագործություն չի գրանցվել։
Արփինե Սարգսյանը նաև հանձնարարել է շարունակել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, ինչպես նաև ուժեղացնել ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ վերահսկողությունն ու կանխարգելիչ աշխատանքը։
Նախարարը կարևորել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառների վերլուծությունը, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումն ու քաղաքացիների հետ բարեհամբույր, սակայն օրինախախտումների նկատմամբ խիստ և անզիջում վերաբերմունքը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան