Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն ուղարկվել է դատարան։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Արեյանի և Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործը օգոստոսի 4-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։
Գործի շրջանակում Կամո Արեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չբացակայելու արգելքը։
Նշվում է, որ սա Արեյանի վերաբերյալ արդեն երկրորդ քրեական գործն է, որը հասել է դատական փուլ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան