Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 26 անշարժ գույք և շուրջ 1,1 մլրդ դրամ
Իրավունք
ՀՀ դատախազությունը դատարան է ներկայացրել պահանջ՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք և դրամական միջոցներ։
Դատախազության ներկայացրած պահանջի համաձայն՝ ենթակա է բռնագանձման 26 միավոր անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 5 իրավաբանական անձանցում մասնակցություն։
Բացի այդ, պահանջվում է բռնագանձել 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և ևս 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Դատախազությունը նշում է, որ պահանջը ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան