«Մուլտի տրանսպորտ» ընկերության՝ տնային կալանքի տակ գտնվող տնօրենին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության
Իրավունք
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնային կալանքի տակ գտնվող տնօրեն Արթուր Դալլաքյանին տեղափոխել են ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություն՝ հարցաքննության։ Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան հարցաքննելու՝ դեռևս հայտնի չէ, չի բացառվում, որ նոր քրեական վարույթի շրջանակներում ևս նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Արթուր Դալլաքյանի նկատմամբ օրերս որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նրա պաշտպան Գոռ Սաղոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ գործով Դալլաքյանը հակիրճ ցուցմունք տվել է, մեղադրանքը չի ընդունել։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա պաշտպանության կողմը դեռևս չի ստացել դատարանի որոշումը, ստանալուն պես կբողոքարկվի այն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան