Հայաստանն ու Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը աղետների կառավարման ոլորտում
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են աղետների կառավարման ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։
Օգոստոսի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով Ճապոնիայի աջակցությամբ իրականացված ծրագրերի դերը փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, մասնագիտական կարողությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։
Քննարկվել են նաև Փրկարար ծառայության տեխնիկական համալրման, Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման և հետագա համատեղ նախաձեռնությունների հարցեր։
Կողմերը վերահաստատել են աղետների կառավարման ոլորտում գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան