Գողություն Աշտարակում․ տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր
Իրավունք
Հուլիսի 19-ին գողության դեպք է արձանագրվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տան բնակիչների բացակայության ընթացքում անհայտ անձը տեխնիկական միջոցների օգնությամբ բացել է տան երկրորդ հարկի մանսարդային հատվածի եվրոպատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և կատարել գողություն։
Տնից հափշտակվել են ոսկյա և արծաթյա զարդեր, տարբեր մոդելի ձեռքի ժամացույցներ, օծանելիքներ, ինչպես նաև տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ պատճառելով նյութական վնաս։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան