Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավորներին և նոր նախագահությանը
Քաղաքական
ԱԺ 8-րդ գումարման նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին և ԱԺ նոր նախագահությանը՝ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներիս, ԱԺ նոր նախագահությանը՝ այդ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը եղել է Ազգային ժողովի 8-րդ գումարման նախագահը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան