Մոսկվան և Երևանը քննարկում են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում
Քաղաքական
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են քննարկել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժնի բացման հարցերը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։
Նրա խոսքով՝ թե՛ Վլադիկավկազում հայկական հյուպատոսական ներկայացուցչության, թե՛ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության բացման հարցերը շարունակում են մնալ երկկողմ օրակարգում, սակայն դրանց իրականացման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է Հյուսիսային Օսիայում հյուպատոսական գրասենյակ բացել։
Մամիևը նաև նշել է, որ Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությունը սերտ աշխատանքային կապ է պահպանում Ռոստովի Դոնի վրա գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ։ Այդ համագործակցության շրջանակում քննարկվում են նաև «Վերին Լարս» անցակետով անցնող հայկական բեռնափոխադրողների խնդիրները։
«Վերին Լարս» անցակետը շարունակում է մնալ Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև գործող միակ ցամաքային հաղորդակցության ուղին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան