Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերը
ԱՄՆ
Axios պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ տնտեսության 6 տոկոսի աճ ապահովելու և «ոսկե դարի» մեկնարկի մասին խոստումները չեն արդարացել։ Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ԱՄՆ-ի ՀՆԱ-ի տարեկան աճը կազմել է մոտ 2 տոկոս, ինչը համապատասխանում է տնտեսության երկարաժամկետ միջին տեմպերին։
Հոդվածում նշվում է, որ տնտեսության վրա ազդել են ներմուծման մաքսատուրքերը, Իրանի շուրջ զարգացումները, ինչպես նաև սպառողական ծախսերի աճն ու արհեստական բանականության ոլորտի զարգացումը։ Մի շարք տնտեսագետների գնահատմամբ՝ 6 տոկոսի տնտեսական աճն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի արտադրողականության աննախադեպ բարձրացում։
Axios-ը նաև նշում է, որ ամերիկացիները գնալով ավելի քիչ են հավատում Թրամփի տնտեսական խոստումներին։ Reuters/Ipsos-ի վերջին հարցման համաձայն՝ գրեթե տասը տարվա ընթացքում առաջին անգամ տնտեսության հարցում հարցվածներն ավելի շատ վստահություն են հայտնել դեմոկրատներին, քան հանրապետականներին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան