Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներում
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Խորվաթիայում, Ալբանիայում, Չեռնոգորիայում և Պակիստանում Ուկրաինայի դեսպաններին։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։
Պաշտոններից ազատվել են Խորվաթիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Կիրիլիչը, Ալբանիայում՝ Վլադիմիր Շկուրովը, Չեռնոգորիայում՝ Օլեգ Գերասիմենկոն, իսկ Պակիստանում՝ Մարկիյան Չուչուկը։
Ավելի վաղ Զելենսկին պաշտոնանկ էր արել նաև Ուկրաինայի դեսպանին ԱՄՆ-ում Օլգա Ստեֆանիշինային։ Մի քանի օր անց Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները նրան կասկածանք էին առաջադրել, որը, ըստ հրապարակումների, կարող էր կապված լինել ապօրինի հարստացման գործի հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը