Դեպարդիեն կհրաժարվի՞ ռուսական անձնագրից
Ռուսաստան
Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև՝ մնա՞լ Ռուսաստանի քաղաքացի, թե՞ դառնալ Բելգիայի ենթակա: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ինչպես պարզվեց, որ 64-ամյա Դեպարդիեն որոշել է չհրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից, սակայն միևնույն ժամանակ ուզում է ստանալ նաև Բելգիայինը՝ ապահովության նկատառումներով:
Ընդ որում, ըստ օրենքի՝ դերասանը ստիպված կլինի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, այլապես նա չի ստանա Բելգիայի քաղաքացու փաստաթղթերը, որտեղ թույլատրվում է ունենալ միայն 2 քաղաքացիությունը, սակայն՝ ոչ 3:
Չնայած այն հանգամանքին, որ Ժերար Դեպարդիեն դեռ չի դիմել Բելգիայի քաղաքացիություն ստանալու համար, այնուամենայնիվ, նա պատրաստվում է անել դա այս ամվա ընթացքում, երբ պաշտոնապես կհրաժարվի ռուսական անձնագրից, հակառակ դեպքում՝ նրա փաստաթղթերը պարզապես չի ընդունի Բելգիայի դեսպանատունը, ինչի մասին դերասանին արդեն հայտնել են Ֆրանսիայի հարևան երկրի պաշտոնական ներկայացուցիչները:
Բացի այդ, Բելգիայի քաղաքացի դառնալու համար Դեպարդիեն պետք է ապրի այդ երկրում և իրականացնի նրա զարգացման համար անհրաժեշտ ծրագրեր:
Հիշեցնենք, որ անցած տարի Դեպարդիեն հայտարարեց իր՝ Բելգիայի տեղափոխվելու որոշման մասին, որպեսզի խուսափի Ֆրանսիայի կառավարության՝ 75% առավելագույն հարկադրում սահմանելու ծրագրից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)