Փաշինյանը Ղրղզստանում կարճ զրույց է ունեցել Միշուստինի հետ
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստից առաջ կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Միշուստինը, Փաշինյանը և ԵՄԽ ընդլայնված նիստի մյուս մասնակիցները ժամանել են միջոցառման վայր։ Արարողակարգային լուսանկարման գնալու ճանապարհին Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կարճ զրույց են ունեցել։
ԵՄԽ նիստը Չոլպոն-Աթայում անցկացվում է օգոստոսի 6-7-ը։ Այն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծումից ի վեր խորհրդի 47-րդ, իսկ 2026 թվականի ընթացքում երկրորդ նիստն է։ Նախորդ հանդիպումը կայացել էր մարտի 26-27-ին Ղազախստանի Շիմկենթ քաղաքում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան