Սերբիայի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Քաղաքական
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ՝ բարձր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, իսկ Հայաստանին՝ առաջընթաց և բարեկեցություն։
Ուղերձում Սերբիայի խորհրդարանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան