Զելենսկին կոչով է հանդես եկել Ուկրաինային հասցված գիշերային հզոր հարվածից հետո
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 8-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինային հասցված բալիստիկ հրթիռային հարվածից հետո կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
«Ավելի մեծ ճնշում է անհրաժեշտ։ Նոր պատժամիջոցներ են պետք, որոնք թույլ չեն տա արտադրել այդ բալիստիկ հրթիռները։ Եվ, անպայման, մեր մարդկանց համար ավելի մեծ պաշտպանություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինային կարող են անհրաժեշտ լինել Patriot, SAMP/T, NASAMS և HAWK զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռ-կալանիչներ, ինչպես նաև F-16 կործանիչների համար անհրաժեշտ միջոցներ։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք Կիևին հակաօդային պաշտպանության նոր փաթեթներ են տրամադրում։
Օգոստոսի 8-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարածքին հարվածել են վեց «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով, Ս-400 համակարգի զենիթային կառավարվող հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերին չի հաջողվել խոցել արձակված բալիստիկ հրթիռներից որևէ մեկը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան