Բուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա
Քաղաքական
Բուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել անդրսահմանային գազատարի կոմպրեսորային կայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Երկրի վարչապետ Ռումեն Ռադևի խոսքով՝ ԱԹՍ-ն Բուլղարիայի տարածք է մուտք գործել Ռումինիայի կողմից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ Դեպքի վայրի տարածքը շրջափակվել է ոստիկանության և Բուլղարիայի պաշտպանության նախարարության ուժերի կողմից։
Ավելի վաղ Բուլղարիայի Սև ծովի ափի հյուսիսային հատվածում՝ Տյուլենովո գյուղի մոտ, հայտնաբերվել էր 82 մմ ականանետային ականով անօդաչու թռչող սարք։ Դեպքի վայրն այն ժամանակ ևս շրջափակվել էր, իսկ մոտակա հյուրանոցի բնակիչները՝ տարհանվել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան