Մեդվեդև․ «Արևմուտքը կլքի Հայաստանին, երբ այն դադարի օգտակար լինել Ռուսաստանի դեմ»
Քաղաքական
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը РИА Новости-ին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ Արևմուտքը կարող է հրաժարվել Հայաստանի հանդեպ իր աջակցությունից, եթե երկիրը դադարի իրեն հետաքրքրել որպես Ռուսաստանի դեմ քաղաքական գործիք։
«Եվրամիությանը և ԱՄՆ-ին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը։ Հենց Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես Ռուսաստանի դեմ խոյահարող, արևմտյան «հողմացույցներն» ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք չեն էլ եղել»,– ասել է Մեդվեդևը։
Նա նաև պնդել է, որ Հայաստանի՝ Արևմուտքի հետ մերձեցման շարունակական քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում հեռանան երկրից։
Մեդվեդևի գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը Հայաստանի համար կարող է առաջացնել լուրջ ներքին խնդիրներ, ներառյալ տնտեսական և սոցիալական ճգնաժամային հետևանքներ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան