Մեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասին
Քաղաքական
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտենում է իր քաղաքական կարիերայի ավարտին։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Կիևյան արյունոտ ծաղրածուն (...) ակտիվորեն մոտենում է իր գարշելի «կարիերայի» ավարտին»,- հայտարարել է Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ Զելենսկու քաղաքական կարիերան կավարտվի ձախողմամբ, քանի որ Արևմուտքն ի վերջո կդադարի աջակցել նրան։ Մեդվեդևը որպես օրինակ հիշատակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ նշելով, որ նրա հետ ևս նման իրավիճակ է տեղի ունեցել։
Նույն հարցազրույցում Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Ուկրաինային, իր գնահատմամբ, անխուսափելի կործանում է սպասվում, եթե երկիրը չկարողանա գտնել «խելամիտ առաջնորդներ» և դուրս գալ ներկայիս ճգնաժամից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան