Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.am Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանը Խաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէ Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ Թունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել» Հայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումը ՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերը Խոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 

Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար

ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումից հետո անցած մեկ տարվա ընթացքում պայմանավորվածությունների իրագործման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ ստեղծվել է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP)։

Ռուբիոյի խոսքով՝ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկա լինելով այն փաստաթղթի ստորագրմանը, որը, ինչպես նշել է պետքարտուղարը, վերջ է դրել Հարավային Կովկասում տասնամյակների հակամարտությանը և հիմք դրել նոր տրանսպորտային նախագծի համար։

«Վերջին 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ ուս ուսի աշխատել է՝ այս խոստումը վերածելով իրական առաջընթացի»,- նշվել է Ռուբիոյի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ TRIPP-ը, որը նախատեսում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացում, աստիճանաբար իրականություն է դառնում։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղային հատվածի ինժեներական հետազոտությունները, մինչդեռ Ադրբեջանը մոտ է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարության ավարտին, որոնք պետք է միանան հայկական ենթակառուցվածքին։

Ռուբիոն նաև հայտարարել է Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) գործունեության մեկնարկի մասին, որը ստեղծվել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում մասնավոր ներդրումները խթանելու համար։ Հիմնադրամը ղեկավարում է վերջերս ընտրված տնօրենների խորհուրդը, դրա կապիտալացումը կազմել է 201 մլն դոլար՝ ԱՄՆ կառավարության միջոցներից։

«Խաղաղությունը ճանապարհ է բացել ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման համար, որոնք կնպաստեն բոլոր երեք երկրների տնտեսական բարգավաճմանը»,- հայտարարել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ TRIPP-ը ոչ միայն ենթակառուցվածքային նախագիծ է, այլև Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցք) կարևոր օղակ, որը կարող է ընդլայնել առևտրային հնարավորությունները ԱՄՆ-ի և այլ երկրների համար։

«Խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց»,- ընդգծել է Ռուբիոն՝ տնտեսական համագործակցությունն անվանելով ձգձգված հակամարտությունների կարգավորումից հետո խաղաղության ամրապնդման մոդել։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ամրապնդման և Հարավային Կովկասում «կայուն և երկարաժամկետ խաղաղության» առաջմղման ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ամենադիտված