Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ 95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել Մասիսում Խոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է ՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվել Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է 

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտություն և Մշակույթ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

«Բրիտանական The Telegraph պարբերականի այսօրվա համարում մի հետաքրքիր նյութ է հրապարակվել, ըստ որի՝ «Թրամփը հետ է կանգնել Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու հնարավորություն տալու խոստումներից՝ մտավախություն ունենալով, որ կենսական նշանակություն ունեցող տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում» (“The eight-inch radar that could decide Ukraine’s fate” հոդվածի հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։

Բերվում են նաև մանրամասներ, թե հատկապես որ տեխնոլոգիայի հնարավոր արտահոսքն է առանձնակի անհանգստություն պատճառում։ Մասնավորապես՝ «գլխավոր խնդիրը կապված է Patriot-ի ամենագաղտնի բաղադրիչներից մեկի՝ PAC-3 հրթիռի Ka-տիրույթի ակտիվ ռադիոլոկացիոն ինքնուղղորդման գլխիկի հետ։ ԱՄՆ-ն այնքան խստորեն է պահպանում այս տեխնոլոգիան, որ չի թույլատրել այն արտադրել նույնիսկ Ճապոնիային, որը դեռևս 2005 թվականին լիցենզիա էր ստացել հենց հրթիռների և դրանց բաղադրիչների արտադրության համար։ Վաշինգտոնը ստիպված կլիներ նաև երաշխավորել յուրաքանչյուր ձեռնարկության, աշխատակցի և կապալառուի անվտանգությունը, որոնք հասանելիություն կստանային Patriot-ի գաղտնի տեխնոլոգիաներին» և այլն։

Կարդալով այս նյութը՝ անմիջապես հիշեցի 1720-ական թթ. հայկական ազատագրական շարժման ղեկավարների՝ ռուսներին բազմիցս հղած թախանձագին խնդրանքը՝ ուղարկել առնվազն 10 թնդանոթագործ վարպետ, որպեսզի Հայոց Սղնախներում՝ Արցախում և Սյունիքում, ի լրումն նորագույն կայծքարե հրազենի արդեն կազմակերպված արտադրության, հնարավոր լիներ նաև թնդանոթներ ձուլել և ստեղծել այդքան անհրաժեշտ սեփական հրետանին։ Այդ խնդրանքը երբեք չբավարարվեց և, ինչպես մանրամասն պատճառաբանել եմ իմ գրքում, ամենայն հավանականությամբ՝ հենց նույն տրամաբանությամբ՝ առավել զարգացած ռուսական թնդանոթագործական տեխնոլոգիան օսմանցիների ձեռքն ընկնելու մտավախությամբ։

Երեք դար է անցել, տեխնոլոգիաներն անճանաչելիորեն փոխվել են, բայց մեծ տերությունների ռազմավարական հաշվարկների տրամաբանությունը՝ շատ ավելի քիչ։ Դաշնակից լինելը դեռևս չի նշանակում ամենազգայուն ռազմական տեխնոլոգիաները դաշնակցին վստահելու պատրաստակամություն։

Իսկ գլխավոր հետևությունը թերևս սա է. թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն, որովհետև ուժեղները միշտ իրենց հաշիվներն ու հաշվարկներն ունեն։

Ստորև հրապարակում եմ մի հատված իմ «ՀԱՅՈՑ ԶՈՐՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ 1722–1735 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԶԻՆՈՒՄԸ ԵՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ» (Եր., 2025) գրքից, էջ 172–188 (ծավալուն գիտական ապարատը՝ ծանոթագրություններն ու բացատրությունները, բնականաբար, հանված են)։

«Հրետանի (թնդանոթներ և հրասանդներ)
Իսրայել Օրին մեծ կարևորություն էր տալիս ստեղծվելիք հայոց բանակում հրետանու առկայությանը։ Հայաստանի ազատագրության ծրագրում, որը նա 1699 թ. ներկայացրել էր Պֆալցի կուրֆյուրստին, Օրին նույնիսկ առաջարկում էր արծաթով գնել Հայաստան մուտք գործելիք գերմանական փոքրաթիվ բանակի ողջ հրետանին՝ չորս վեց և երկու տասներկու տրամաչափի թնդանոթները, ինչպես նաև մեկ հրասանդը՝ կարճափող թնդանոթը (ֆրանս.՝ un mortier, ռուս.՝ мортира) ։ Ավելին, Օրին առաջարկում էր Հայաստան ուղարկել «ձուլող վարպետներ, որպեսզի կարելի լինի անխափան թնդանոթներ ձուլել», քանի որ այնտեղ կան «մեծ քանակությամբ պղնձի և երկաթի հանքեր» ։ Դժբախտաբար, այդ խնդիրը լուծում չստացավ և 1720-ական թվականներին դարձավ նորաստեղծ հայկական զինուժի, թերևս, ամենաթույլ կողմը։
 
Իսկապես, Ղարաբաղի Սղնախները և Դավիթ-բեկի իշխանապետությունը հրետանի չունեին, եթե չհաշվենք պարսկական և օսմանյան զորքերից խլված սակավաթիվ նմուշները, որոնց քիչ անց կանդրադառնանք։ Ազատամարտի ղեկավար գործիչները հրետանու բացակայությունը համարում էին հայկական նորաստեղծ զինուժի և ազգային իշխանության երեք գլխավոր ռազմավարական թերություններից մեկը՝ ցավով նկատելով, որ «չունեն ո՛չ թագավոր, ո՛չ գանձարան (իմա՝ ընդհանուր եկամուտներն ու ծախսերը տնօրինող պետական հիմնարկ – Ա.Ա.), ո՛չ էլ հրետանի» [«թագաւոր չունին կամ խազնայ, ճէպախանայ», իսկ ժամանակակցի ռուսերեն թարգմանությունում՝ «ни главы, ни казны, ни артилерии не имеют»] : Եթե այս երեք մեծ բացերից առաջին երկուսը հիմնականում կապված էին հայկական կենտրոնական իշխանության և կառավարման միասնական համակարգի բացակայությանն ու պետական հաստատությունների չկայացմանը, ապա երրորդը ռազմական հիմնարար խնդիր էր, որը մնում էր անլուծելի։ 1724 թվականից սկսած՝ Ղարաբաղի հայ հրամանատարությունը քանիցս փորձեց կարգավորել այդ հարցը ռուսների օժանդակությամբ՝ անարդյունք խնդրելով նրանցից թնդանոթագործ վարպետներ ուղարկել ։ Այսպես, 1725 թ. օգոստոսի 16-ի իր վերն արդեն հիշատակված նամակում Իվան-Կարապետը գրում էր կանցլեր Գ. Ի. Գոլովկինին.
 
«Այստեղ (Ղարաբաղում) գտել են արճիճի, երկաթի և պղնձի հանքեր։ Քանի անգամ գրել եմ Ձերդ պայծառափայլությանը, որպեսզի գոնե 10 վարպետ ուղարկեն, բայց ես Ձերդ պայծառափայլությունից գեթ մեկ պատասխան չստացա։ Ավելին, [այստեղ] անտառն էլ (ասել կուզի՝ փայտը – Ա.Ա.) ամեն ինչի համար լիուլի բավարար է»։
 
[«Էսդեղ բան ան գտել արջիջի, էրկաթի և պղնձի, քանի անգամ գրեցի հրամանոցդ, թէ մին Ժ (10) ուսդա ուղարկէք, և ձեր հրամանոցէտ մին խպար չարէկ, և ամենայն բանի համար քոլն էլ պոլ այ» (ընդգծումը – Ա.Ա.)] ։
 
Նամակի ռուսերեն թարգմանությունում հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պղնձի և կապարի (արճիճի) հանքերին, այլև այդ օգտակար հանածոները վերամշակող «գործարաններին», այն է՝ մանուֆակտուրաներին.
 
«Կան նաև պղնձի և կապարի մշակման գործարաններ, միայն թե վարպետները քիչ են. նրանց ուղարկելու [խնդրանքի] մասին նախկինում գրվել է, բայց վարպետներ դեռևս չեն ուղարկվել»։
[«...також есть заводы медные и свинцовые, токмо мастеров мало, о которых присылке прежде писано, но оных еще не прислано»] .
«Նախկինում գրվել է, բայց վարպետներ դեռևս չեն ուղարկվել» բառերը կարելի է երկակի հասկանալ. ա) հայերը ռուսներից վարպետներ են խնդրել, բայց այդ խնդրանքն անտեսվել է, բ) ռուսները խոստացել են ուղարկել վարպետներ, բայց չեն կատարել խոստումը։ Առավել հավանական է թվում առաջին տարբերակը։
 
1724 թ. նոյեմբերի 5-ին Ս. Պետերբուրգում՝ Ռուսաստանի արտաքին գործերի պետական կոլեգիայում, Ղարաբաղի հայկական զորքի ներկայացուցիչները նույնպես հայտարարում էին, որ իրենց տրամադրության տակ թնդանոթներ չկան, քանզի իրենք չունեն թնդանոթագործ վարպետներ, թեև պղնձի և երկաթի հանքերն առկա են ։ Ավելի վաղ՝ 1724 թ. փետրվարի 5-ին, Պետրոս Մեծի պատվիրակ Իվան-Կարապետը Ռուսաստանի կառավարության Գաղտնի գրասենյակի (Тайная канцелярия) պետ կոմս Պ. Ա. Տոլստոյին (1645–1729) ուղարկած իր զեկույցներից մեկում գրում էր, թե այդ պահին Ղարաբաղում հանքամշակումը դեռ շատ թույլ էր զարգացած.
 
«Հայոց երկրում (իմա՝ Ղարաբաղում – Ա.Ա.), կապարից բացի, կան բազմաթիվ այլ հանքաքարեր՝ պղինձ, երկաթ, բորակ։ Միայն թե (հայերը) չեն կարողանում հանքագործարանների թիվն ավելացնել, այլ ով ինչի կարիք է ունենում, ինքն էլ վերցնում է պետքական հանքաքարը և իր կարիքների համար քիչ քանակով մշակում։ [Արցախում] կան նաև առատ անտառներ»։
 
[«В стороне армянской есть многие руды сверх свинцовой, а имянно медная, железная, селитреная, токмо они заводов размножить не умеют, а кому понадобитца, то берут тое руду и делают про себя по малому числу, також и лесу тамо много»] .
 
Ե. Լալայանի բանահյուսական բնույթի տեղեկությունների համաձայն, XVIII դարում Ղարաբաղի հայերը վառոդը պատրաստում էին «Երիշենում, ուր կա շորա (селитра)» : 
 
Իրականում, 1720-ական թթ. Ղարաբաղում վառոդը վստահաբար պատրաստվել է ոչ թե մեկ, այլ մի քանի վայրում՝ հատկապես ամրոցներում և զորքերի մշտական տեղակայման այլ կետերում։ Այսպես, օրինակ, 1724 թ. հունվարին կամ փետրվարի սկզբին Իվան-Կարապետն այցելել է Մադան անունով հանքատեղին, որից մարդիկ ազատ օգտվում էին.
 
«Այս նահանգում արճիճ շատ կա, հանում ես, կեսը մաքուր է, կեսը՝ թափոն։ Պղինձ ու երկաթ չափից շատ կա, շորա (բորակ) էլ շատ կա, նաև մեշա (=հանքաքարի տեսակ) էլ կա։ Ես գնացի մի Մադան անունով [հանքա]տեղ, շրջեցի այնտեղ, բայց հանքագործ չկար։ Ով ուզում է, ինքն իր համար քիչ-քիչ [հանքաքարը] հալում է»։
 
[«Էս երկրումըս առճիճ շատ կայ, յեփ խալես, կէս վէ կէս դոս գէգոյ։ Պղինձ և երկաթ շատ շատ կայ, շօրայ էլ շատ կայ, և մէշայ էլ կայ։ Ես գնացէլ ամ Մադան անուն տեղն, ման ամ եկէլ, ամայ բանացանող չկայ. փոքր-փոքր, օվ ուզում այ, ուր խմար խալում այ»] ։ 
 
Այդուհանդերձ, դատելով նույն Իվան-Կարապետի հետագա նամակներից, այս տեղեկությունից ընդամենը 8-9 ամիս անց՝ առնվազն 1725 թ. հոկտեմբեր-նոյեմբերից ի վեր, Ղարաբաղի Սղնախներում զենքի ու զինամթերքի տեղական արտադրությունն արդեն կազմակերպված ձև ու բնույթ էր ընդունել։ Հետևաբար, այդ կարճ ժամանակահատվածում հանքերի շահագործումը զգալիորեն բարելավվել և կարգավորվել էր ։
 
1729 թ. հոկտեմբերի 21-ին ռազմական օգնություն խնդրելու նպատակով անձամբ Ղարաբաղից Մոսկվա ժամանած Թարխան-յուզբաշին դարձյալ դժգոհում էր, որ չորս առանձին Սղնախներում կենտրոնացած հայկական զորքը «որևէ տեսակի թնդանոթներ չունի՝ դրանք ձուլող վարպետներ չունենալու պատճառով»։
 
Այսպիսով, թեև ռուսները անընդհատ խոստանում էին օգնել հայերին և խրախուսում էին նրանց շարունակել զինված պայքարն Այսրկովկասի մեծ մասը գրաված օսմանյան բանակի դեմ , սակայն երբեք չբավարարեցին հայերի թախանձագին խնդրանքը՝ Սղնախներ թնդանոթագործ վարպետներ ուղարկելու վերաբերյալ։ Ռուսների այդ անկամության կամ չկամության պատճառը, կարծես, մինչև վերջ անհասկանալի մնաց Սղնախների ղեկավարության համար։ Պատմագիտության մեջ այս խնդիրը նույնպես դեռևս մնում է չպարզաբանված։
 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս առանցքային հարցում հայերին չաջակցելու պատճառը ռուսական կառավարության՝ 1724 թ. հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրի դրույթներին հավատարիմ մնալու ձգտումն էր։ Իսկապես, օսմանյան իշխանություններին թշնամության առիթներ չտալու ռուսների ցանկությունն ակնհայտ էր, սակայն այն համապարփակ ու լիարժեք չէր։ Այսպես, ռուսներն ամենևին չէին վարանում.
 
1) Հայոց Սղնախների ղեկավարության հետ մշտական նամակագրություն պահպանել, մասնավորապես՝ դեռևս 1723 թ. դեկտեմբերին այնտեղ ուղարկված կայսերական պատվիրակի՝ Իվան-Կարապետի միջոցով.
2) իրենց կասպիական զորաբանակի կազմում հայկական և հայ-վրացական էսկադրոններ ստեղծել.
3) Քարթլիի թագավոր («վալի») Վախթանգ Զ-ին և նրա որդի Բակուրին (մահմեդական անվամբ՝ Շահնավազ խան) ապաստան տալ, ապա նաև հակաթուրքական դիմադրությունն Իրանում և Այսրկովկասում հուսադրելու և բորբոքելու հանձնարարություններով մերձկասպյան շրջաններ գործուղել .
4) ավելի ուշ՝ 1727–1728 թթ. թույլատրել Լեհաստանից հայկական զինված ջոկատների անցումը Ղարաբաղի Հայոց Սղնախներ՝ հայկական զորքին օգնության («...в армию армянскую на помощь», «...в Армянские Сагнаки на помощь Собранию Армянскому») .
5) գուցե նաև ռուսական ռազմադրոշներ տրամադրել հայերին՝ նրանց մարտական ոգին բարձրացնելու նպատակով ։
6) Ինչպես վերը նշվել է, 1730 թ. մայիսի 21-ին Ռուսաստանի Գերագույն գաղտնի խորհուրդը որոշել էր այդ պահին Ռուսաստանում գտնվող Ավան և Թարխան յուզբաշիներին հատկացնել տարեկան 1000 ռուբլի՝ «անգամ եթե նրանք գտնվեն ոչ թե ռուսական նահանգներում, այլ Հայկական Սղնախներում» , այսինքն՝ չէր բացառվում նրանց վերադարձն ու մասնակցությունը
Սղնախներում ընթացող հակաօսմանյան զինված պայքարին, ինչը նաև համապատասխանում էր այդ նշանավոր հայ զորավարների ցանկությանն ու մտադրություններին։
 
Ռուսաստանի վերը թվարկված գործողությունները, իհարկե, հարուցում էին Բարձր Դռան խիստ դժգոհությունը, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում լուրջ ճգնաժամ չէին առաջացնում։ Ռուսներն էլ թուրքերին զանազան հնարամիտ դիվանագիտական պատասխաններ էին մատուցում ։ Այսպես, 1721 թ. մինչև 1736 թ. Կ. Պոլսում ռուսաց դեսպան (ռեզիդենտ) ծառայած Իվան Նեպլյուևը 1730 թ. հուլիսի 26-ին թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ճշմարտացիորեն ընդգծում էր, որ ռուսաց «արքունիքը Սղնախի հայերին ցայսօր որևէ օգնություն չի ցուցաբերել ո՛չ մարդկանցով (իմա՝ զինվորներով կամ զորքով – Ա.Ա.), ո՛չ գումարով, ո՛չ զենքով, ո՛չ զինամթերքով... կայսերական արքունիքը չի խառնվել և չի խառնվում հայկական գործերին, որոնք պատկանում են Բարձր Դռան իրավասությանը» :
 
Այս համատեքստում թնդանոթ ձուլող մի քանի վարպետ Հայոց Սղնախներ գաղտնի ուղարկելը միանգամայն հնարավոր էր։ Իսկ թուրքերին նրանց մասին հայտնի դառնալու դեպքում կարելի էր պարզապես ասել, որ Ռուսաստանը որևէ կապ չունի՝ հայերն իրենք են վարպետներ «ներմուծել»՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ներմուծել են կայծքարե հրացանի պատրաստման տեխնոլոգիան կամ պատրաստել են ռուսական ռազմադրոշներին նմանվող դրոշներ (թուրքերին այս վերջին պատասխանը տալով՝ Ի. Նեպլյուևը որպես օրինակ հիշատակում էր իր ժամանակի ծովահեններին, որոնք, իր խոսքերով, իրենք էին պատրաստում և օգտագործում բոլոր թագավորությունների ռազմադրոշները) ։ Հետևաբար, հայերին թնդանոթագործներ չուղարկելու հիմնական պատճառը պետք է որոնել այլ հանգամանքներում։
 
Թվում է, թե ռուսաց արքունիքը թնդանոթագործ վարպետներ Հայոց Սղնախներ չուղարկեց առաջին հերթին իր ռազմարդյունաբերության գաղտնիքների արտահոսքը կանխելու մտահոգությամբ, այսինքն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ռուսները ցանկացել են բացառել թնդանոթների արտադրության սեփական տեխնոլոգիան օսմանցիների ձեռքն ընկնելու, իրենց կարծիքով, իրական հավանականությունը՝ նկատի ունենալով Սղնախների դեմ օսմանյան բանակների շարունակական և հաճախակի պատերազմական գործողությունները։ Թեև օսմանյան բանակը հրետանի կիրառելու վաղեմի փորձ ուներ (1389 թ. ի վեր), սակայն XVII դարի երկրորդ կեսից սկսած ու մինչև XVIII դարի վերջերը (ներառյալ մեզ հետաքրքրող 1720-ական թվականները) օսմանյան թնդանոթների որակը զգալիորեն զիջում էր եվրոպական նմանակներին, որոնք, մասնավորապես, ավելի շարժունակ էին ու թեթև ։ Այդ ժամանակաշրջանի օսմանյան բանակը բազմակողմանիորեն ուսումնասիրած կոմս Լ. Մարսիլյին գրում էր. «[Թուրքերը] խնամքով են պահպանում այն թնդանոթները, որոնք գտնում են իրենց գրաված քրիստոնյա քաղաքներում, քանի որ մեր թնդանոթները որակով շատ ավելի լավն են ։ Եվ ընդհակառակը, մենք միշտ ձուլում ենք նրանց թնդանոթները, այնուհետև՝ մեր ձևով պատրաստում» ։ Այս առումով, իմիջիայլոց, պետք է հերքել անգլիացի ռազմական պատմաբան Ջերեմի Բլեքի չափազանց լայն ընդգրկմամբ ներկայացրած մի եզրակացությունը, որի համաձայն՝ XVIII դարում «ընդհանուր առմամբ, հրետանի ունեին միայն առավել զարգացած հասարակությունների զինված ուժերը, քանի որ հրետանու արտադրությունը պահանջում էր իր ժամանակի համար ճյուղավորված արդյունաբերական բազա և մասնագիտացված աշխատուժ» ։ Ամենևին այդպես չէ։ XVIII դարում Օսմանյան կայսրության արտադրողական ուժերը և արտադրության միջոցները խորապես հետամնաց էին, բայցևայնպես այնտեղ արտադրվում էին մեծ թվով տարբեր տեսակի թնդանոթներ, որոնք օսմանյան բանակն արդյունավետորեն կիրառում էր։
 
Ինչևիցե, ռուսաց կառավարությունը մտավախություն ուներ, որ իր ուղարկած թնդանոթագործ վարպետները կարող էին բռնվել ու գերի ընկնել կա՛մ դեպի Սղնախներ ճանապարհին, կա՛մ Սղնախների դեմ օսմանցիների վարած ռազմական գործողությունների ժամանակ։ Ռուսներն անհարկի թերահավատություն էին դրսևորում հայկական դիմադրության ներուժի նկատմամբ ։ Դրանում մեղքի իր բաժինն ուներ նաև հայ ղեկավարությունը, որը 1722 թվականից ի վեր բանագնացների և նամակների միջոցով անդադար ավետում էր ռուսներին իր «մոտալուտ» և «անխուսափելի» կործանման մասին, եթե միայն ռուսական բանակը շուտով օգնության չգա։ Հասկանալի է, որ այդպիսի աղիողորմ ուղերձներով Սղնախների ղեկավարությունը ցանկանում էր արագացնել ռուսական զորքի ժամանումը, սակայն դրա հետևանքով ռուսները սկսեցին թերագնահատել Սղնախներում կազմված հայոց զորքի ընդհանուր ամրությունն ու տոկունությունը, որոնք իրականում բավականին բարձր էին։
 
Այս ամենով հանդերձ, թե՛ հայ, թե՛ օտար սկզբնաղբյուրներում պահպանվել են արժանահավատ տեղեկություններ Արցախի, Սյունիքի և Ագուլիսի հայկական զորքերի կիրառած թնդանոթների մասին։ Խոսքը վերաբերում է, ամենայն հավանականությամբ, ոչ թե տեղական արտադրության թնդանոթներին, այլ պարսկական կամ օսմանյան զորքերից առգրավված ռազմավարին: Չի բացառվում նաև, որ ինչ-որ պահի և ինչ-որ ձևով Արցախի և Սյունիքի հայերին հաջողվել էր՝ 1722 թ. առաջ կամ դրանից հետո, գաղտնաբար գնել և ներմուծել մի քանի փոքր թնդանոթ կամ հրասանդ. վերհիշենք, որ դեռևս 1709 թ. Իսրայել Օրին, հնարավոր է, Շամախիից դեպի Արցախ կամ Սյունիք զենքի (այդ թվում՝ փոքր թնդանոթների) փոխադրում էր կազմակերպել...» ։
 
Սակայն այս մասին՝ հաջորդ առիթով։
 
Իսկ ում այս հարցերը հետաքրքրեցին, գիրքը կարող են ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութում և նրա մասնաճյուղերում։
 
 
Լուսանկարներում՝
1. Ռուսական դաշտային թնդանոթ, XVIII դարի սկիզբ (Սանկտ Պետերբուրգի Ռազմապատմական հրետանու թանգարան),
2. Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգից PAC-3 հակահրթիռի արձակումը։»
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասինԹուրքիան, Անկարան և Իսլամաբադը համատեղ զորավարժություններ կանցկացնենԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցԳնդապետը պատմել է Թաթարստանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման ժամանակ ԱՄՆ-ի հնարավոր դերի մասինՏաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է»Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալPolitico. Մելոնին ստիպված է արդարացնել Ուկրաինային իր աջակցությունըՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալՈղբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ առեղծվածը պարզում է քննությունըՇահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալՌումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացնով հարձակման համարԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է.ԱՄՆ-ում օդ են բարձրացրել կործանիչներ (տեսանյութ) 12 զոհ, 39 վիրավոր. Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ստեղծվել է բժշկական արձագանքման կենտրոն Իրանի ԱԳ նախարարը և մեջլիսի խոսնակը կարող են այցելել ՊակիստանԵրևանում «երկրորդ շարքի» կայանատեղիների դեմ պայքարը խստացել է․ արձանագրությունների թիվը աճել է 172%-ովՊահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ իրազեկման միջոցառումները շարունակվում ենՉեռնոբիլի ԱԷԿ-ը սկսել են նախապատրաստել հնարավոր մարտական գործողություններիԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ից հիասթափության մասինՌուսական անօդաչուների նկատմամբ հսկայական պահանջարկ է առաջացել9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումըԹուրքիան նավագնացության ընկերություններին զգուշացնում է Սև ծովում տիրող իրավիճակի մասինՀանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրա
Ամենադիտված