Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան 

ՔՊ-ն տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Բաբկեն Թունյանին

Քաղաքական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Բաբկեն Թունյանը ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում։ 2007 թվականին ուսանել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (LSE)՝ մասնակցելով «Տնտեսագիտություն և հանրային կառավարում» ծրագրին։

Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ինչպես նաև երկար տարիներ զբաղվել է տնտեսական լրագրությամբ։ Նրա մասնագիտական գործունեությունը գնահատվել է մի շարք մրցանակներով, այդ թվում՝ Բրիտանական խորհրդի, ՀՀ բանկերի միության և ՀՀ վարչապետի կողմից շնորհված պարգևներով։ 2015 թվականին հիմնադրել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը, որը ղեկավարել է մինչև 2019 թվականը։

Քաղաքական գործունեության մեջ Բաբկեն Թունյանը ներգրավվել է 2018 թվականին՝ ընտրվելով Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ 2019-2021 թվականներին նա ղեկավարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվել է պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Իր ելույթում Բաբկեն Թունյանը նշեց, որ արդեն ութ տարի է՝ աշխատում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ տարբեր կարգավիճակներով՝ որպես անդամ, նախագահի տեղակալ և նախագահի պաշտոնակատար։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում հաջողվել է ապահովել ներառական, մասնակցային և արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։

Անդրադառնալով երկրի տնտեսական իրավիճակին՝ Թունյանը շեշտեց, որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանը գտնվում է նոր իրողությունների պայմաններում, որոնք միաժամանակ նոր հնարավորություններ են ստեղծում տնտեսության զարգացման համար։

«Օգոստոսի 8-ից հետո լրիվ նոր իրականության մեջ ենք ապրում, և այդ իրավիճակը, նոր պայմանները մեր առջև նոր հնարավորություններ են բացում։ Մեր խնդիրն է մաքսիմալ արդյունավետ օգտվել այդ հնարավորություններից։ Այս հարցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև մյուս հանձնաժողովները պիտի կարողանան իրենց մասնակցությունն ունենալ այդ գործընթացում»,– ասել է նա։

Բաբկեն Թունյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում
Ամենադիտված