11 կաթնամթերք արտադրողի նկատմամբ վարույթ է հարուցվել
Իրավունք
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել 11 կաթնամթերք արտադրողների նկատմամբ։
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։
Գերատեսչությունը պարզաբանում է, որ արձանագրված անհամապատասխանությունները վերաբերում են արտադրանքի բաղադրությանը և կարող են մոլորության մեջ գցել սպառողներին։
Հանձնաժողովը շարունակում է վերահսկողությունը կաթնամթերքի շուկայում՝ նպատակ ունենալով ապահովել արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին և պաշտպանել սպառողների շահերը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել