«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է ձերբակալվել․ կաշառքի գործով կալանավորվել է նաև պաշտոնյա
Իրավունք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վերաբերում է նորակառույց շենքերի գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումները անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։
Կոմիտեի փոխանցմամբ՝ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել