Ղազարյանը՝ ԱԺ միջադեպի մասին․ «Ինչի՞ համար նեղացած լինեմ մեր խմբակցությունից»
Քաղաքական
«Ինչի՞ համար նեղացած լինեմ մեր խմբակցությունից, ինչպե՞ս չեն պաշտպանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։
Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է պատասխանել ՔՊ պատգամավորների հնչեցրած գնահատականներին, որոնք հետևել էին իր կողմից օգտագործված «սրիկություն» բառին, Ղազարյանն արձագանքեց. «Իրենք ասեն, ես իրենց պատասխանեմ։ Իրենք ասել են, իրենք էլ թող պատասխանեն»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ընթացքում Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել էր։ Իշխող խմբակցության պատգամավորների դժգոհությունը հատկապես առաջացրել էր նրա խոսքում հնչած «սրիկայաբար» արտահայտությունը, ինչից հետո խորհրդարանում տեղի էր ունեցել սուր բանավեճ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել