Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իսպանիայի միջև

Տնտեսություն

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը աշխատանքային այցով Մադրիդում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանյանը:

Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մադրիդում տեղակայված ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության (ՄԱԿ ՀԶԿ՝ UNWTO) գլխավոր քարտուղարի, իսպանական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, մասնակցել Մադրիդում անցկացվող ՖԻՏՈՒՐ (FITUR) Զբոսաշրջության ամենամյա խոշորագույն միջազգային ցուցահանդեսին:

Հունվարի 30-ին ՖԻՏՈՒՐ-ում ՄԱԿ-ի ՀԶԿ հովանու ներքո կազմակերպված Հայաստանի, Ուզբեկստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի տուրիստական հնարավորություններին նվիրված «Կլոր սեղանի» ժամանակ Արա Պետրոսյանի ելույթը, որն ուղեկցվել է էկրանին Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրմամբ, արժանացել է մասնագետների բարձր գնահատականներին, ինչպես նաև լրագրողների մեծ ուշադրությանն ու հավանությանը:

Նույն օրը ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը և Հայաստանի Ազգային մրցակցության հիմնադրամի տնօրենը հանդիպել և բանակցել են իսպանական զբոսաշրջային և հյուրանոցային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են իսպանական հյուրանոցային ցանցերի՝ Հայաստան մուտք գործելու հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել վերջիններիս ճանաչողական այցը Հայաստան:

Հունվարի 30-ի երեկոյան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը և Իսպանիայի Զբոսաշրջության հարցերով պետական քարտուղար Իզաբել Բոռեգո Կորտեսը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը կնքվել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարության միջև:

Փետրվարի 1-ին Հայաստանի պատվիրակությանն ընդունել է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային: Հանդիպմանը մասնակցել են գլխավոր քարտուղարի տեղակալ Զոլտան Սոմագիյը, Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Իզաբել Գառանյան:

Պարոն Ռիֆային գոհունակություն է հայտնել Հայաստանի ղեկավարության կողմից զբոսաշրջության զարգացմանը մեծ ուշադրություն հատկացնելու ու այդ ուղղությամբ ձեռնարկվող գործուն քայլերի առիթով և արտահայտել կազմակերպության և իր անձնական աջակցության պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են ընթացիկ տարվա սեպտեմբերին Իսպանիայում Հայաստանի զբոսաշրջության և հայկական մշակույթի օրեր կազմակերպելու հնարավորությունը: Թալեբ Ռիֆային կարևորել է առաջիկայում Հայաստանի ներգրավվածությունը ՄԱԿ ՀԶԿ ղեկավար ատյանում և առաջարկել խորացնել այդ ուղղությամբ համագործակցությունը:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՖԻՏՈՒՐ ցուցահանդեսի Հայաստանի տաղավարում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված «Հայաստան. հպարտություն և կիրք» (Armenia: orgullo y pasion) վերնագրով իսպաներեն լեզվով լույս տեսած 230 էջանոց տուրիստական ձեռնարկի շնորհանդեսին:

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանյանի, գրքի հեղինակ Խոսե Մարիա Կալի ելույթներից հետո, իր շնորհակալական խոսքն է հղել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և իսպանացի հեղինակին հանձնել արժեքավոր հուշանվեր: Հայ համայնքի աջակցությամբ շնորհանդեսին հնչել են հայկական դուդուկի մեղեդիներ, մատուցվել հայկական ուտեստներ:

Այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի գործրար շրջնակները ներկայացնող Trocadero Consultores և Cremades & Calvo Sotelo ընկերությունների ղեկավարության հետ: Քննարկվել են այդ ընկերություններին Հայաստանի տնտեսության մեջ կոնկրետ ծրագրերով ներգրավելու հնարավորությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված