Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Քաղաքական

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Սեպտեմբերի 18-ին նա Ալբերտ Օսվալդի հիմնադրամի մրցանակը կստանա Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում հանդիսավոր արարողության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Մրցանակը արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ։ Լինելով 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը՝ նա ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար և այդ ժամանակից ի վեր, որպես վարչապետ, երկիրը խաղաղության հաստատմանն ուղղված ուղով առաջնորդում է դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան պետության՝ Ադրբեջանի նախագահի հետ ընդունել խաղաղության մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախաստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Հեսսեն դաշնային երկրամասի Լանդթագի նախագահ Աստրիդ Վալման, Հեսսեյան խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդի անդամ․

«Մրցանակը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում մի երկրի վրա, որը 2018 թվականից ի վեր գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացում և ձգտում է մերձենալ եվրոպական գործընկերներին։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության երկարաժամկետ ապահովումը կարևոր հիմք է այս ջանքերն ընդլայնելու և խորացնելու համար։ Հեսսեյան խաղաղության մրցանակը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհելը գնահատում է հարևան պետության հետ խաղաղության գործընթացում արձանագրված պատմական առաջընթացը և ընդգծում է փոխըմբռնման ու հակամարտությունների խաղաղ կարգավորման հեռանկարների կարևորությունը»։

Պրոֆ. դոկտոր Նիկոլ Դայտելհոֆ, Ֆրանկֆուրտի խաղաղության հետազոտությունների ինստիտուտ – Խաղաղության և հակամարտությունների հետազոտության Լայբնից ինստիտուտի գործադիր խորհրդի անդամ, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի միջազգային հարաբերությունների և գլոբալ կարգերի տեսությունների պրոֆեսոր.

«Մրցանակով արժևորվում է հետխորհրդային տարածքի պատմականորեն ամենաբարդ և ամենախոր արմատներ ունեցող հակամարտություններից մեկում բռնությունից զերծ մնալու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերը։ Այս՝ սերունդներ շարունակվող և խորապես հուզական բնույթ ունեցող հակամարտության պայմաններում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն առանձնահատուկ ուշագրավ է։ Քանի որ թե՛ նրա քաղաքական վերելքը՝ 2018 թվականի ոչ բռնի «Թավշյա հեղափոխության» ընթացքում, և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նրա որդեգրած մոտեցումը պայմանավորված են բռնության հետագա տարածումը կանխելու և ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով։ Միևնույն ժամանակ, նա չի խուսափում անգամ բարդ (unpopulär) որոշումներ կայացնելուց։ Հենց ծայրահեղ պայմաններում բռնությունից զերծ մնալու այս գիտակցված ընտրությունն է պայմանավորում նրա առանձնահատուկ նշանակությունը խաղաղության քաղաքականության տեսանկյունից»։

Հեսսենի դաշնային երկրամասի խորհրդարանի նախկին նախագահ Կառլ Շտարցախեր, Հեսսեյան խաղաղության մրցանակի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախկին պետնախարար.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղին առանձնահատուկ արժանի է խաղաղության մրցանակին։

Հռետորական կամ ռազմական լարվածության սրման փոխարեն նա նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը, միջազգային միջնորդությանը և քաղաքական բանակցություններին։ Այսպիսով, նրա քաղաքականությունն ավելի քիչ միտված է կարճաժամկետ նպատակների արագ իրագործմանը և ավելի շատ՝ քաղաքական հնարավորությունների շրջանակն աստիճանաբար ընդլայնելուն։ Դա պահանջում է ոչ միայն քաղաքական խիզախություն և հեռատեսություն, այլև վկայում է խաղաղության և ժողովրդավարության սերտ փոխկապակցվածության մասին»։

Հեսսեյան խաղաղության մրցանակի մասին

Մրցանակը կազմում է 25.000 եվրո և 1994 թվականից շնորհվում է Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից։ Մրցանակը նպատակ ունի գնահատելու պատերազմների, բռնության կամ բռնության վտանգ պարունակող հակամարտությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, կանխարգելող միջոցառումները, բռնի հակամարտություններից խուսափելու ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստող ներդրումները։ Մրցանակը հիմնադրել են Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ SPD) և նրա ընտանիքը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Գերմանիայի առաջատար խաղաղության հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր խորհրդատվություն են տրամադրում խաղաղության մրցանակի շնորհման հարցում։ 2021 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակի շնորհումը դադարեցվել էր։ Հետագա տարիներին մրցանակը շնորհվում էր նախորդ տարվա համար։ 2025 և 2026 թվականների մրցանակների շնորհմամբ այս ժամանակային տարբերությունը կրկին կվերացվի։

Մրցանակի արժանացած Նիկոլ Փաշինյանի մասին

1975 թվականին ծնված նախկին լրագրողը 2013 թվականին մի խումբ համակիրների հետ Հայաստանում համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ ժամանակից ի վեր Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությունը ուղղում է Հայաստանի անկախության և ինքնիշխանության ամրապնդմանը, այս համատեքստում խորացնելով հարաբերությունները նաև Եվրոպայի հետ։ 2025 թվականից Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու նպատակը ստացել է օրենսդրական հիմք։ Տասնամյակներ տևած հակամարտության հարցում Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ բանակցությունների արդյունքում հասավ խաղաղության հաստատմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված