Խուլիգանություն «Զովք»-ում․ 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել ու ծեծկռտուք սարքել
Իրավունք
Օգոստոսի 11-ին Երևանում՝ Աբովյան փողոցի «Զովք» սուպերմարկետում, խուլիգանության դեպք է տեղի ունեցել։ Ըստ Shamshyan.com-ի՝ 36-ամյա Դավիթ Բ․-ն գարեջուր վերցնելու ցանկությամբ մեկ շիշ կոտրել է, ապա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։
Սուպերմարկետի 17-ամյա աշխատակիցը դիտողություն է արել, ինչից հետո նրանց միջև փոխադարձ հարվածներ են հասցվել։ Հաջորդ օրը 36-ամյա տղամարդը ծնոտի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով երկուսն էլ՝ 36-ամյա Դավիթ Բ․-ն և 17-ամյա աշխատակից Վ․ Ս․-ն, ձերբակալվել և տեղափոխվել են Կենտրոնական բաժին։
Դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել