Կիևին ռուսական բալիստիկ հրթիռներով հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել
Քաղաքական
Ռուսական բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով Կիևում զոհվել է 12, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածներից վնասվել են շենքեր, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ հատվածներ մնացել են առանց էլեկտրականության։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել և ավերվել են ինը հարկանի բնակելի շենքի վերին հարկերը։ Այստեղ զոհվել է յոթ մարդ։ Վնասներ են գրանցվել նաև երկու այլ շրջաններում․ հարվածներ են հասցվել ոչ բնակելի օբյեկտների, պահեստների, դպրոցի և մանկական հիվանդանոցի։ Էներգետիկ DTEK ընկերությունը հայտնել է, որ հոսանքազրկված շուրջ 90 հազար բնակարանների կեսից ավելիում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում և հարակից շրջանում հարվածներ են հասցվել անօդաչուների բաղադրիչներ արտադրող օբյեկտներին, ռազմական պահեստին և լոգիստիկ կենտրոնին։ Հարձակման ընթացքում անօդաչուներից մեկն ընկել է Ռումինիայի տարածքում, իսկ մեկ այլ ԱԹՍ հատել է Մոլդովայի օդային տարածքը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել