Զելենսկու գրասենյակը պատասխանել է Ֆեդորովի՝ ընտրություններ անցկացնելու պահանջին
Քաղաքական
Ուկրաինայում ներկայում հնարավոր չէ ընտրություններ անցկացնել՝ գործող իրավական արգելքի և անվտանգության խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի՝ մոտ ժամանակներում ընտրություններ կազմակերպելու պահանջը։
Պոդոլյակի խոսքով՝ քաղաքական գործընթացի ցանկացած մասնակից իրավունք ունի նման հայտարարություններ անել, սակայն ներկայում ընտրական գործընթացի անվտանգությունը երաշխավորել հնարավոր չէ։ «Իրավական արգելքը նույնպես շարունակում է գործել»,- ասել է նա իտալական Repubblica թերթին։
Ֆեդորովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան կառավարման ճգնաժամի է բախվել և անհրաժեշտ է ընտրություններ անցկացնել։ Զելենսկու նախագահական լիազորությունների հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն ռազմական դրության պայմաններում նախագահական ընտրություններ չեն անցկացվել։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը