«Իշխանությունները թող նախ իրենց բարեկարգեն»․ Սամվել Կարապետյան
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կառավարության նոր ծրագրի վերաբերյալ ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ իշխանությունների՝ Կաթողիկոսին հեռացնելու հնարավոր քայլերը որակելով «համազգային խայտառակություն»։
Կարապետյանի խոսքով՝ իշխանությունները հազիվ թե հասցնեն «բարեկարգել» իրենց, առավել ևս՝ հասնեն Հայ առաքելական եկեղեցուն։
Լրագրողների հարցին՝ ինչ է տեղի ունեցել իշխանափոխության վերաբերյալ իր նախկինում հիշատակած «գաղտնի ծրագրի» հետ և արդյոք այդ հարցով բանակցություններ են ընթանում այլ քաղաքական ուժերի հետ, Կարապետյանը պատասխանել է, որ «ամեն ինչ իր ժամանակին»։
Նա նաև անդրադարձել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացին՝ խորհուրդ տալով դրա փոխարեն հարցնել, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից՝ «այս երկրին այդքան դժբախտություն պատճառելուց հետո»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել