ՔՊ-ն իր թեկնածուներին անցկացրեց, «Ուժեղ Հայաստանինը»՝ ոչ
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները չեն ընտրվել։ ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել նրանց թեկնածություններին։
Միաժամանակ «Հայաստան» դաշինքի թեկնածու Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հաղորդակցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
ՔՊ-ի առաջադրած բոլոր թեկնածուները ընտրվեցին.
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Լուսինե Բադալյան
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ` Սարգիս Խանդանյան
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Սիսակ Գաբրիելյան
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արուսյակ Ջուլհակյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Վիլեն Գաբրիելյան
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Նազելի Բաղդասարյան
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Տրդատ Սարգսյան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել