Փաշինյանը պատմել է, թե ինչպես է տեսել Արմեն Սարգսյանի՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթերը
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեսել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթերը, սակայն անձամբ չի վերցրել դրանք։
Փաշինյանի խոսքով՝ փաստաթղթերը ինքը տեսել է «Մարիոթ» հյուրանոցում՝ վկայի ներկայությամբ։ Նրա հետ եղել է Թևան Պողոսյանը, որը այդ ժամանակ Արմեն Սարգսյանի խորհրդականը կամ օգնականն էր։
«Ես այդ թուղթը չեմ վերցրել, սակայն տեսել եմ վկայի ներկայությամբ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նայել են ներկայացված փաստաթղթերը, և դրանով հարցը ավարտվել է։
Փաշինյանը նշել է, որ չի հիշում՝ հանդիպմանը Թևան Պողոսյանից բացի այլ անձ ևս ներկա եղե՞լ է, թե ոչ։ Նրա խոսքով՝ հենց այդ հանդիպման ընթացքում է ինքը ծանոթացել Սարգսյանի՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթղթերին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել