ԱՄՆ-ում երեխաների ճարպակալումը սկսել են բուժել «Օզեմպիկով» և դրա նման դեղամիջոցներով
ԱՄՆ
ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ ծնողներ երեխաների և դեռահասների ճարպակալման դեմ պայքարում դիմում են GLP-1 դասի դեղամիջոցների՝ այդ թվում «Օզեմպիկի» և դրա նմանակների օգտագործմանը։ Այս մասին գրում է New York Post-ը՝ ներկայացնելով նման բուժում ընտրած մի շարք ընտանիքների պատմություններ։
Ծնողները նշում են, որ դեղամիջոցներն օգտագործում են ոչ թե պարզապես քաշի նվազեցման, այլ ավելորդ քաշի հետ կապված առողջական խնդիրների, նյութափոխանակության խանգարումների և սննդային վարքի խնդիրների դեմ պայքարելու նպատակով։
Բժիշկները, սակայն, զգուշացնում են, որ դեռահասների շրջանում նման դեղամիջոցների երկարաժամկետ ազդեցությունը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ։ Մասնավորապես, բավարար տվյալներ չկան այն մասին, թե GLP-1 խմբի դեղամիջոցներն ինչպես կարող են ազդել սեռական հասունացման և զարգացող օրգանիզմի հորմոնային գործընթացների վրա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն