Հոգեբանը բացատրել է՝ ինչպես ճիշտ մերժել անհարմար խնդրանքը՝ առանց հարաբերությունները փչացնելու
Հասարակություն
Մարդկանց համար հաճախ դժվար է «ոչ» ասել՝ մերժվելու կամ դիմացինի վերաբերմունքը կորցնելու վախի պատճառով։ Այս մասին NEWS.ru-ին հայտնել է Պետական լուսավորության համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Վերոնիկա Կիրսանովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ խնդրանքներին մշտապես համաձայնելու պատճառ կարող են լինել ինքնավստահության պակասը և ցածր ինքնագնահատականը։ Նա խորհուրդ է տալիս նախ հասկանալ, թե ինչու է մարդը փորձում բոլորին հաճոյանալ և ինչու է իր համար այդքան կարևոր «երբեք չմերժող» մարդու համբավը։
Կիրսանովան խորհուրդ է տալիս մերժումը ձևակերպել հանգիստ և հստակ՝ օրինակ՝ «Շատ եմ ցավում, բայց չեմ կարող օգնել, որովհետև…»։ Հնարավորության դեպքում կարելի է նաև այլընտրանք առաջարկել՝ նշելով, թե երբ կամ ինչ ձևով կարող եք օգնել։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել