Լեհաստանի նախագահի խոսնակը «անցքերով» է անվանել Ռուսաստանի և Բելառուսի սահմանին կառուցվող «Արևելյան վահանը»
Քաղաքական
Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին իրականացվող «Արևելյան վահան» պաշտպանական ծրագիրը չի գործում և «անցքերով է»։ Այս մասին, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, գրում է Lenta.ru-ն։
Լեսկևիչի խոսքով՝ Լեհաստանի օդային տարածքի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության վերաբերյալ կառավարության հավաստիացումները հիմնականում «PR գործողություններ» են։ Նա նաև դժգոհել է, որ մինչև այժմ չի ներկայացվել հուլիսի վերջին Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի վերաբերյալ վերջնական զեկույցը։
«Արևելյան վահան» ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին և նախատեսում է չորս տարվա ընթացքում շուրջ 2,5 միլիարդ դոլար հատկացնել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծմանը։ Ծրագիրը ներառում է նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր համակարգերի ներդրում։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել