ԱՄՆ պետական պարտքը թարմացրել է իր պատմական ռեկորդը
ԱՄՆ
2017 թվականից ի վեր ԱՄՆ պետական պարտքը 20 տրլն դոլարից հասել է ռեկորդային 40 տրիլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։
Գործակալության տվյալներով՝ պարտքը կտրուկ աճել է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար պետական փոխառությունների հաշվին։ Այդ իսկ պատճառով` ամերիկյան կառավարության ներքին և արտաքին պարտքը կրկնապատկվել է տասը տարուց պակաս ժամանակահատվածում։
ԱՄՆ պարտքի մասնաբաժնի չափի վրա ազդում են նաև վարկերի տոկոսավճարները։ Լրագրողները նշում են, որ ամերիկյան կառավարությունն ավելի շատ գումար է ծախսում պարտքերի սպասարկման վրա, քան ազգային պաշտպանության կամ առողջության ապահովագրության ծրագրի վրա։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել