Ի՞նչ կլինի Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու դեպքում․ Խաչատրյանը վտանգներ է մատնանշել
Քաղաքական
Տիգրանաշեն բնակավայրն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հնարավորությունը ուղղակիորեն կսպառնա անվտանգային համակարգին և կխզի Հայաստանի կենտրոնական հատվածն ու հարավը միմյանց կապող հիմնական տրանսպորտային ուղիները։
Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանների դելիմիտացիայի ու անկլավների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշել է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հենվելը՝ որպես տարածքներ փոխանցելու իրավական հիմք, անհիմն է։
Պատգամավորի խոսքով՝ Տիգրանաշենն ունի կենսական նշանակություն Հայաստանի համար, իսկ երկրի ներսում՝ դեպի հարավ տանող մայրուղու վրա ադրբեջանական հենակետի տեղակայումը հսկայական ռիսկեր է առաջացնում։ Նա ընդգծել է, որ նույն իրավիճակն է նաև հյուսիսային հատվածում գտնվող Բարխուդարլու և Սոֆուլու տարածքների դեպքում։ Խաչատրյանը շեշտել է, որ ազգային անվտանգության ապահովումը ենթադրում է ադրբեջանական զորքերի անվերապահ հեռացում Հայաստանի ինքնիշխան տարածքից, այլ ոչ թե դեմարկացիայի պատրվակով ռազմավարական բարձունքների ու ճանապարհների զիջում։
Նա նաև արձանագրել է, որ 2020 թվականից ի վեր հայկական կողմը միայն հետևողականորեն տարածքներ է զիջում, մինչդեռ ադրբեջանական կողմից որևէ քայլ չի կատարվում հայկական օկուպացված հողերի ազատագրման ուղղությամբ։
















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել