Լիոնել Մեսիին տուգանել են
Սպորտ
«Ինտեր Մայամիի» հարձակվող, արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսին եւ նույն թիմի դարպասապահ Յեն Ֆրեյը դրամական տուգանք կվճարեն՝ MLS առաջնության շրջանակում «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ հանդիպման ժամանակ թույլ տրված ոչ սպորտային պահվածքի համար։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Համաձայն առկա տեղեկությունների, հանդիպման ժամանակ Մեսին եւ մրցակիցներից Քավան Սալիվանը միջադեպ են ունեցել, որի ժամանակ Մեսին ձեռքի ափով հարվածել է Սալիվանի գլխին։ Ավելի ուշ նաեւ Ֆրեյ է Սալիվանի հետ միջադեպ ունեցել։ Քավան Սալիվանն ու Յաննիկ Բրայթը կռիվ են սարքել հավելյալ ժամանակում եւ հեռացվել են դաշտից։ Խաղի հետ կապված միջադեպերը հասել են Անկախ հանձնաժողովի վարույթ։ Վերջիններս էլ նայել են խաղի մանրակրկիտ տեսագրությունը եւ արդյունքում՝ Սալիվանի «Կարմիր քարտը» չեղարկել են, իսկ Մեսիի եւ Ֆրեյի նկատմամբ նշանակել են տուգանք։ Չափը դեռ չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն