Պենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքում
ԱՄՆ
Չինաստանը կարող է առավելություն ստանալ Միացյալ Նահանգների հետ տեխնոլոգիական մրցավազքում՝ սպառնալով Ամերիկայի տնտեսական և ռազմական գերազանցությանը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի հետազոտությունների և ճարտարագիտության փոխնախարար Էմիլ Մայքլը՝ արհեստական բանականության ներդրմանը նվիրված Breitbart միջոցառման ժամանակ տված հարցազրույցում։
«Եթե մենք չառաջնորդենք այս ոլորտում, դա կվտանգի մեր ռազմական և տնտեսական գերազանցությունը, և իրավիճակը 21-րդ դարում այլ կերպ կզարգանա», - ասել է պաշտոնյան։
Նա վստահություն է հայտնել, որ տեխնոլոգիական առաջատարությունը կորոշի յուրաքանչյուր պետության տնտեսական և ռազմական ազդեցությունը ներկայիս դարում։ Մայքլի խոսքով, թե որ զարգացման մոդելը՝ ամերիկյանը, թե չինականը կհաղթի, կախված է ԱԲ մրցավազքի արդյունքից։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել